Ազատություն Սրբազանին, կանխել նզովյալ դատավճիռը, դատել Նիկոլին. Երթ ԱԺ-ից դեպի ԱԱԾ
Քաղաքական
14:27 22/09/2025
Հայաստան

Ազատություն Սրբազանին, կանխել նզովյալ դատավճիռը, դատել Նիկոլին. Երթ ԱԺ-ից դեպի ԱԱԾ

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ԱԺ շենքի դիմաց՝ ահազանգելու Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների դեմ իրականացվող անօրինականությունների մասին։

Նրանք իրենց ձեռքում ունեն Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Մայր Աթոռի լուսանկարները, ինչպես նաև ենթադրյալ սատանայի լուսանկար, որի մի հատվածում Նիկոլ Փաշինյանի դեմքն է։

«Երբ խոսում եմ մարդկանց հետ, ասում են՝ հայի բախտն է այդպիսին, չենք ունեցել պետականություն, ասում են՝ ամեն ինչում սատանան է մեղավոր։ Բայց մենք գիտենք չարիքի անունը՝ Նիկոլ Փաշինյան։  Ինչպես նշվում է Հայ առաքելական եկեղցում ծեսերի ժամանակ՝ հրաժարվում եմ սատանայից, հրաժարվում եմ Նիկոլ Փաշինյանից»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցներն ասացին՝ այսօր պատրաստվում են մասնակցել Միքայել Սրբազանի գործով դատական նիստին։ իսկ մինչ այդ նրանք  երթով ԱԺ-ից շարժվեցին դեպի ԱԱԾ շենք, որի մեկուսարանում են գտնվում Սրբազանները։

«Ազատություն Սրբազանին», «Կանխել նզովյալ դատավճիռը», «Դատել Նիկոլին» երթի ընթացքում ժամանակ առ ժամանակ վանկարկում էին նրանք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ազատություն Սրբազանին, կանխել նզովյալ դատավճիռը, դատել Նիկոլին. Երթ ԱԺ-ից դեպի ԱԱԾ