Բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ
Հասարակություն
21:43 22/09/2025
Հայաստան

Բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ

Սեպտեմբերի 22-ին, պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

«Ժամանել են Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։

Մինչ փրկարարների ու պարեկների ժամանումը պայթյունի վայրից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը ապա մարել այն։ Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը»,-հայտնում էshamshyan.com-ը;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ