Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեղադրողները չեն կատարել իրենց խոստումը, ո՞ւր են ձեր փաստարկները. Միքայել Սրբազանի պաշտպան
«Ո՞ւր են ձեր փաստարկները։ Մեղադրողները չեն կատարել իրենց խոստումը, գոնե եզրափակիչ ելույթում չեն ներկայացրել, թե 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում ո՞րն է եղել Միքայել Սրբազանի կողմից հնչեցված հրապարակային կոչն՝ այն էլ իշխանությունը բռնի զավթելու կոչը»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստում ասաց Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ գործում ապացույցերներ չկան , տարբեր տեղերից ինչ-որ բաներ են քաղել, ամբողջը մանիպուլյացիա է։
«Հարկ եմ համարում շատ ուժեղ գոռալ՝ չնայած բազմաթիվ խոստումներին, հավաստիացումներինն ամբողջ դատաքննության ընթացքում մեղադրողները չեն կարողացել ապացուցել, թե որն է եղել կոչը, այն էլ իշխանությունը բռնի զավթելու, իսկ եթե չկա կոչ, չկա հանցագործություն,- ասաց նա՝ դիմելով դատավորին, որ վերդիկտն կայացնելիս պետք փորձի գտնել այդ կոչերը։
Ե. Սարգսյանը միջնորդեց՝ հռչակել Միքայել Սրբազանի անմեղությունը ու ներկայացնել արդարացման վերդիկտ։
Դատարանը պաշտպանների և Միքայել Սրբազանի խոսքը (ռեպլիկները և վերջին խոսքը) լսելուց յհետո հեռանալու է վերդիկտ կայացնելու:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Երեմ Սարգսյանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։