Հայաստանի այսօրվա Սահմանադրությունը նույնքան шտելի է ժողովրդի համար, ինչքան կայսրությունների կողմից պարտադրվածները. Փաշինյան
Քաղաքական
11:54 23/09/2025
Հայաստան

Հայաստանի այսօրվա Սահմանադրությունը նույնքան шտելի է ժողովրդի համար, ինչքան կայսրությունների կողմից պարտադրվածները. Փաշինյան

«Կարող է...Դա նոր սահմանադրության ընդունում է»,- ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է  նշել երեք կարևոր բարեփոխում, որը կարևոր կլինի Հայաստանի համար իրականացնել  հաջորդ 5 տարվա ընթացքում մոտենալու կայուն ինստիտուցիոնալ ժողովրդավարությանը։

Ըստ Փաշինյանի, ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրը,  որը պետք է լուծվի, դատական իշխանության օրգանիկ կապի ստեղծումն է  ժողովրդի հետ։

Նա նշեց, որ նոր սահմանադրությունը պետք է իրավական կապ ստեղծի ժողովրդի և իրավակարագի միջև։

«Այսօրվա  Սահմանադրությունը 1995 թվականից սկսած ոչ մի սահմանադրական  հանրաքվեում ժողովրդի 50+1 տոկոսը չի գնացել ու Սահմանադրության օգտին չի քվեարկել։ Սա քաղաքական հարց է։ Նաև կա օրգանական հարց՝ Հայաստանում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում։  

Հայաստանի այսօրվա Սահմանադրությունն ու իրավակարգը նույնքան ատելի է ժողովրդի  համար, ինչքան ատելի է  եղել նախկիննեում՝ խորհրդային միության, ռուսական կայսրության, օսմանյան կայսրության կողմից ընդունվածները, իրենց պարտադրված օրակարգ է, այն ժամանակ էլ, հիմա էլ  համարում է, որ ինչ-որ մարդկանց խումբ իրեն պարտադրել է այդ իրավակարգը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի այսօրվա Սահմանադրությունը նույնքան шտելի է ժողովրդի համար, ինչքան կայսրությունների կողմից պարտադրվածները. Փաշինյան