Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոմենեի. ԱՄՆ-ի հետ բանակցություններն այս պահին Իրանին օգուտ չեն բերի
ԱՄՆ-ի հետ բանակցությունները այս պահին Թեհրանին օգուտ չեն բերի, այլ միայն վնաս կպատճառեն։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Հոմենեին։
«Իմ սիրելի ժողովրդին ներկայացնում եմ այն, ինչ հասկացել, տեսել, զգացել և ապրել եմ այս երկար տարիների ընթացքում։
ԱՄՆ կառավարության հետ բանակցությունները ոչ մի կերպ առաջ չեն մղի Իրանի ազգային շահերը, մեզ ոչ մի օգուտ չեն բերի և չեն պաշտպանի մեզ որևէ վնասից»,-ասել է նա։
Հոմենեին հավելել է, որ ներկայիս պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցությունները անդառնալի վնաս կպատճառեն Իրանին։