«Վանաձոր» ՔԿՀ այցելած մայրը բերանի խոռոչում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգված՝ որդուն փոխանցելու համար
Իրավունք
14:37 23/09/2025
Հայաստան

«Վանաձոր» ՔԿՀ այցելած մայրը բերանի խոռոչում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգված՝ որդուն փոխանցելու համար

ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողները որդու մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ռ.Պ.-ի խուզարկության ընթացքում վերջինիս բերանի խոռոչում նկատել են կասկածելի փաթեթ։

ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են՝ պարզվել է, որ Ռ.Պ.-ն բերանում թաքցրել է փայլաթիթեղով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող, 2,5 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված։

Քաղաքացուհի Ռ.Պ.-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն։ Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածը տրամադրվել են նույն քննչական վարչությանը։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու օրենքով սահմանված կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder