Բոլորը տարակուսած են՝ ինչպե՞ս ցուցմունք տվեցիք Սերժ Սարգսյանի դեմ. Լրագրողները՝ Սերժի Վաչոյին
Իրավունք
14:48 23/09/2025
Հայաստան

Բոլորը տարակուսած են՝ ինչպե՞ս ցուցմունք տվեցիք Սերժ Սարգսյանի դեմ. Լրագրողները՝ Սերժի Վաչոյին

«Բոլորը տարակուսած են, ինչպե՞ս ցուցմունք տվեցիք Սերժ Սարգսյանի դեմ»,-այսօր լրագրողները հարցրեցին Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին։

Նա նշեց, որ ցուցմունք չի տվել, ուրիշ բան է ասել։

Լրագրողները նկատեցին՝ գործով Սերժ Սարգսյանն այսօր մեղադրվում է։

«Բա ո՞վ պիտի մեղադրվի, ե՞ս պիտի մեղադրվեմ, հողերն ինքն է վաճառել»,-հայտարարեց Վաչագան Ղազարյանը։ 

Խոսքը Եռաբլուրի մոտ հողատարածքի մասին է։

Ի պատասխան հարցերի՝ հասարակությանը Սերժի Վաչո անունով հայտնի անձը հայտարարեց, որ այսօր չի շփվում ՀՀ երրորդ նախագահի հետ, ինչո՞ւ հարցին էլ արձագանքեց՝ էդ արդեն ձեր գործը չի։

«Ստացվել է այդպես էլի»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder