Օհանովի փողոցում այրվել է ավտոմեքենա, վարորդին ցուցաբերվել է բուժօգնություն
Հասարակություն
08:43 23/09/2025
Հայաստան

Օհանովի փողոցում այրվել է ավտոմեքենա, վարորդին ցուցաբերվել է բուժօգնություն

Սեպտեմբերի 22-ին, ժամը 19։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՆԳՆ փրկարարա ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 19։59-ին։ Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենան։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder