Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին
Քաղաքական
10:02 23/09/2025
Հայաստան

Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում:

ՀՀ ԱԳն հաղորդմամբ, կառուցելով ս.թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա՝ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ։

Նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին