Աշխարհը գնալով ավելի բազմաբևեռ է դառնում. Անտոնիո Գուտերեշ
Քաղաքական
17:50 23/09/2025
Աշխարհ

Աշխարհը գնալով ավելի բազմաբևեռ է դառնում. Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհը դառնում է ավելի ու ավելի բազմաբևեռ։

«Մեր աշխարհը դառնում է ավելի ու ավելի բազմաբևեռ։ Սա դրական է, քանի որ այն արտացոլում է ավելի բազմազան և դինամիկ գլոբալ լանդշաֆտ»,-ասել է Գուտերեշը Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա բացմանը։

Նա նաև նշել է, որ բազմաբևեռությունը՝ «առանց արդյունավետ բազմակողմանի ինստիտուտների», քաոս է ծնում։

«Ոչ մի երկիր չի կարող միայնակ կանգնեցնել համավարակը։ Ոչ մի բանակ չի կարող կանգնեցնել ջերմաստիճանի բարձրացումը։ Ոչ մի ալգորիթմ չի կարող վերականգնել վստահությունը, երբ այն խաթարված է»,-հավելեց Գուտերեշը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխարհը գնալով ավելի բազմաբևեռ է դառնում. Անտոնիո Գուտերեշ