Քաղհասարակության առաջարկները կամ հաշվի չեն առնվում, կամ հաշվի են առնվում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության. Սաքունց
Քաղաքական
12:28 23/09/2025
Հայաստան

Քաղհասարակության առաջարկները կամ հաշվի չեն առնվում, կամ հաշվի են առնվում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության. Սաքունց

«Քաղհասարակության անելիքը միայն խնդիրն արձանագրելը չէ, այլև այդ խնդիրների լուծմանը մասնակից դառնալը»,-«Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ընթացքում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա ընդգծեց, որ բուհերում իրավաբանության ֆակուլտետներում սովորեցնում են օրենքներ, մինչդեռ պետք է լինի նաև իրավունքների ուսուցում։

Սաքունցը դժգոհ է կառավարության հետ համագործակցությունից։ Այդ մասին նա ասաց իր կողքին նստած Նիկոլ Փաշինյանին։

«Առաջարկություններ ենք ներկայացնում շատ ժամանակ, որոնք հաշվի չեն առնվում կամ հաշվի են առնվում ըստ քաղաքական նպատակահարմարության։ Էլ չեմ խոսում խոշտանգման հետ կապված դեպքերը փոխանցվեց Քննչական կոմիտեին։ Բազմիցս ասել ենք,  որ խոշտանգումների գործերով պետք է լինի առանձին քննության ինստիտուտ։ Քաղհասարակության կարծիքը հաշվի չի առնվել։ Սա օդից վերցված կարծիք չէ»,-ասաց Սաքունցը։

Մեկ այլ օրինակ էլ նա նշեց, երբ Քրեական դատավարության օրենսգրքում արված այն փոփոխությանը, որ տուժողի ներկայացուցիչն անպայման պետք է լինի փաստաբան, մինչդեռ նախկինում կարող էր լինել ոչ փաստաբան։

«Դա  հիմնարար հարցերից մեկն էր։ Այդ հնարավորությունը հանվեց Քրեական դատավարության օրենսգրքից։ Սա էլ քաղհասարակության հետ չի քննարկվել»,-ասաց Սաքունցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղհասարակության առաջարկները կամ հաշվի չեն առնվում, կամ հաշվի են առնվում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության. Սաքունց