Վրաստանի ԱԳՆ. Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են նախարարական մակարդակով, Վրաստանը՝ դեսպանի
Քաղաքական
16:38 24/09/2025
Տարածաշրջան

Վրաստանի ԱԳՆ. Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են նախարարական մակարդակով, Վրաստանը՝ դեսպանի

«Վրաստանին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից Լյուքսեմբուրգում նախատեսված նախարարական հանդիպմանը դեսպանի մակարդակով հրավիրելը վկայում է Եվրամիության ինստիտուտների կողմից անլուրջ վերաբերմունքի մասին և ցույց է տալիս ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև պարզ աշխարհագրական իրականության անտեսում», - հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

1tv.ge-ի կողմից ներկայացված Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշված է. «Վրաստանը դեսպանի մակարդակով չի մասնակցի հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում նախատեսված նախարարական հանդիպմանը, որին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հրավիրում է Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարներին։ Նախարարներին հանդիպմանը դեսպանի մակարդակով հրավերքն անընդունելի է, և այս մոտեցման հիմնավորումը մնում է անհասկանալի»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանի ԱԳՆ. Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են նախարարական մակարդակով, Վրաստանը՝ դեսպանի