Բաքու-Գյումրի-Կարսը երկաթուղու շահագործումը կնվազեցնի Բաքու-Թբիլիսի-Կարս Միջին միջանցքի ուղղու գրավչությունը
Տնտեսություն
20:50 24/09/2025
Տարածաշրջան

Բաքու-Գյումրի-Կարսը երկաթուղու շահագործումը կնվազեցնի Բաքու-Թբիլիսի-Կարս Միջին միջանցքի ուղղու գրավչությունը

2025 թվականի սեպտեմբերի 15-ին, Հայաստանի և Թուրքիայի միջև Երևանում կայացած հանդիպման ժամանակ, երկու երկրների հատուկ ներկայացուցիչները համաձայնեցին սկսել Շիրակ-Կարս երկաթուղու տեխնիկական հետազոտությունները: Բաքու-Շիրակ-Կարս երկաթուղու գործարկմամբ Միջին միջանցքի վրացական հատվածը կհայտնվի բեռների կորստի վտանգի տակ:  Jnews-ի փոխանցմամբ՝ ասված է Տրանսպորտային միջոցների հետազոտությունների կենտրոնի հաղորդագրությունում։

Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։ Համատեղ հայտարարության մեջ նշվում է. «Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և գործարկման նպատակով երկու երկրների համապատասխան մարմինները կանցկացնեն անհրաժեշտ տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություններ»։

Շիրակ-Կարս հատվածի շահագործման վերսկսումը հնարավոր դարձավ ԱՄՆ-ում վերջերս ստորագրված համաձայնագրի շնորհիվ, որը լրացուցիչ խթան հաղորդեց երկու երկրների միջև նոր տրանսպորտային երթուղու ձևավորմանը։

Եթե Շիրակ-Կարս հատվածին զուգահեռ բացվի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղին (այս հարցը նույնպես քննարկվում է), Բաքու-Գյումրի-Կարս երկաթուղին, որն ավելի կարճ է, քան Վրաստանով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարսը, հասանելի կլինի բեռնափոխադրումների համար։ Սա էլ ավելի կնվազեցնի Բաքու-Թբիլիսի-Կարս Միջին միջանցքի ուղղու գրավչությունը։

Հարկ է նշել, որ «Ախալքալաք» կայարանը, չնայած ութ տարի առաջ պաշտոնապես բացվելուն, դեռևս աշխատում է փորձնական ռեժիմով։

Տարեկան 5 միլիոն տոննա նախագծային հզորությանը, բացումից ի վեր այդ գծով տեղափոխվել է ընդամենը մոտ մեկ միլիոն տոննա տարանցիկ բեռ։

Այս տարի Տրանսպորտային միջանցքների հետազոտությունների կենտրոնը (TCRC) հրապարակել է վերլուծական զեկույց, որում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին գնահատվում է որպես ցածր ֆինանսական կենսունակություն ունեցող նախագիծ։ Նրա տարանցիկ ներուժը թերօգտագործված է։

TCRC-ի հրապարակած վերլուծության համաձայն, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տարանցիկ երթևեկությունը 2023 և 2024 թվականներին, գրեթե, ամբողջությամբ դադարել է։ Իսկ 2025 թվականի առաջին հինգ ամիսներին երկաթուղով տեղափոխվել է ընդամենը 102 000 տոննա տարանցիկ բեռ։ Ինչ վերաբերում է նախորդ տարիներին՝ 2021-2022 թվականներին, ապա երկաթուղու թողունակության նույնիսկ 10%-ը չի օգտագործվել։

Շիրակ-Գյումրի հատվածի վերականգնման շնորհիվ, որպես Վրաստանով անցնող Միջին միջանցքի այլընտրանք, նոր երթուղին կունենա զարգանալու ներուժ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder