«Հավերժ մատենադարանցին». Ընթանում է Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
Կրթություն, գիտություն
11:18 24/09/2025
Հայաստան

«Հավերժ մատենադարանցին». Ընթանում է Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

Մատենադարանում ընթանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով։ 

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրեն  Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին շատ է  գրվել, ապագայում դեռ ավեին է գրվելու։

«Մեր նպատակն է ներկայացնել վաստակաշատ արևելագետ-հայագետի գիտական ժառանգությունը, ներդրումը բանասիրության պատմության ասպարեզում»,- նշեց նա՝ ներկայացնելով Տեր-Պետրոսյանի գիտական գործունեությունը։ 

Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի  կյանքում մաշտոցյան Մատենադարանը մշտապես յուրահատուկ տեղ է  գրավել նաև այն տարիներին, երբ ամբողջովին ներգրավված է եղել  քաղաքական-պետական գործունեության մեջ։

«Նա մշտապես հետաքրքրել է Մատենդարանի վիճակով, ուրախացել նրա հաջողություններով։

Մատենադարանի աշխատակիցները թե  նախկին սերնդակիցները, թե երիտասարդ սերունդը նրան ընկալել են որպես հարազատ մարդ,  որպես հավերժական մատենադարանցի։ Պատահական չեմ համարում որ անվանի գիտնականի, բացառիկ մտավորականի հոբելյանը նշվում է  հենց այս կամարների տակ»։

Նշենք, որ գհիտաժողովին ներկա է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։

Արևելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտություն­ների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանը 1978–1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտ­նա­կան-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մա­տե­նադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ եւ պատաս­խա­նատու քարտուղար։ 1985-ից՝ նույն հաստատության ավագ գիտաշ­խատող է (2001–ից՝ հասարակական կարգով)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder