Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կողբացու փողոցում
Հասարակություն
19:12 24/09/2025
Հայաստան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կողբացու փողոցում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու -Ամիրյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder