«Հրապարակ». Սրբուհի Գալյանին ծանր փորձություն է սպասվում՝ կատարել Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ օրենքի պահանջը
Օրվա մամուլ
08:19 24/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Սրբուհի Գալյանին ծանր փորձություն է սպասվում՝ կատարել Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ օրենքի պահանջը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ծանր փորձություն է սպասվում՝ կատարել Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ օրենքի պահանջը։ Բանն այն է, որ, ըստ օրենքի, կուսակցության նորընտիր վարչության կազմը պետք է գրանցվի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, իշխող թիմից երեկվա դրությամբ դեռ չէին դիմել պետռեգիստր` ՔՊ ղեկավար կազմում փոփոխություններ անելու համար, սակայն մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ում, թքած ունենալով օրենքի վրա, կստիպեն, որ պետռեգիստրը գրանցի ընտրությունների արդյունքները:

Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքի վերջին փոփոխությունների համաձայն` վարչության անդամ կարող են ընտրվել համագումարում ձայնի իրավունք ունեցողների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը ստացած անձինք: Ընտրվածներից 8 հոգի այս շեմը չի հաղթահարել: Հիմա Գալյանին կանգնեցնելու են փաստի առաջ։ Ի դեպ, ՔՊ-ում քիչ ժամանակ ունեն․ օրենքը 10-օրյա ժամկետ է սահմանում՝ համագումարից հետո դիմում ներկայացնելու համար, 1 ամսից էլ քիչ ժամանակ կա գործող վարչության լիազորությունների ավարտին` լրանում է հոկտեմբերի 29-ին, դրանից հետո նորի լիազորություններն ուժի մեջ կմտնեն, եթե նախարարությունը գրանցի ընտրվածներին։

Երեկ ՔՊ ֆրակցիայի տարբեր օղակներում քննարկել են օրենքը խախտելու մասին մեր հրապարակումը, սակայն որոշում չեն կայացրել ու չգիտեն՝ ինչ խոսեն, ինչպես բացատրեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder