Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերը, հասարակական գործիչները պաշտպանված չեն․ Շարմազանով
Քաղաքական
18:06 24/09/2025
Հայաստան

Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերը, հասարակական գործիչները պաշտպանված չեն․ Շարմազանով

Փարաքարի համայնքապետի սպանությունը  դատապարտում եմ։ Սա երկրում տիրող ամենաթողության արդյունք է։ Ինչ դրդապատճառով էլ  այն տեղի ունեցած լինի, սա ևս  մեկ անգամ ապացուցում է այն, որ Հայաստանի Հանրապետությունում  այլակարծություն, ընդդիմադիր  հայացքներ  ունեցող համայնքապետերը և առհասարակ հասարակական գործիչները պաշտպանված չեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը ՝ ադրադառնալով Փարաքար համայնքի ղեկավարի սպանությանը։

Նրա խոսքով՝  Հայաստանում կա շատ վատ  մթնոլորտ, ինչպես նաև՝ ամենաթողության։

«Դատապարտում եմ տեղի ունեցածը։ Ցավակցում եմ հարազատներին»,- ասաց Շարմազանովը։

Հարցին,թե քպ-ականները սլաքները նախկիններին են ուղղում ,   Շարմազանովն արձագանքեց․ « ՔՊ-ականները, եթե հերթով հրահանգով 3 անգամ «կեցցե» են գոռում՝ մանկապարտեզի 3 տարեկան երեխաների նման,  այն էլ ուղիղ եթերում, ու  սրանք դեռ խոսում են ժողովրդավարությունից, գետինը մտնելու բան է։ Ասում է՝ լավ չեք ասում կեցցե, 3 անգամ կասեք «կեցցե», լավ ամոթ է, դուք պատկերացնում եք, Բրեժնևի ժամանակ այդպիսի  բան չի եղել, արա, գետինը մտնելու բան է»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder