Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գնահատելի որոշում է, և այսօրվա նիստը համարում ենք արդյունավետ․ Ռուբեն Մելիքյանը՝ Աշոտյանի դատական նիստի մասին
« Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կիսատնային կալանքը (մենք էդպես ենք անվանում սահմանափակումը), ըստ որի՝ ինչ-որ ժամից, մեկ այլ ժամ պետք է տնից չբացակայել, որը վերաքննիչ դատարանն էր կիրառել՝ վերացվեց»,- ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում,ինչպես օրինակ՝ Ստեփանակերտի քաղաքապետի դեպքում ևս, ժամային սահմանափակումների գործիքը նման դեպքերի համար չեն։
« Դա վերաբերում է այն դեպքերին, երբ օրինակ, անձը մեղադրվում է գիշերային « դեբոշ» անելու մեջ , կռիվ անելու մեջ։Այդպիսի դեպք մենք չունենք։ Դատարանի նկատառումների հետ ամբողջությամբ համաձայն ենք ՝ մեր միջնորդությունը բավարարելու հետ կապված։ Կիսատնային կալանքի կիրառման իմաստ չկար, ընդհանրապես, իրավական, դատավարական տրամաբանություն չկար։ Վերացվեց նաև բացակայելու արգելք խափանման միջոցը։ Այստեղ նույնպես դատարանը շատ ճշգրիտ ձևակերպեց հիմքը վերացնելու, որ երբևէ չի բարձրացվել Արմեն Աշոտյանի կողմից փախուստի ռիսկ։Նույնիսկ դատախազը այսօր դրա մասին խոսեց, նա որպես արձագանք վերջում ներկայացրեց»,- ասաց Մելիքյանը։
Պաշտպանի խոսքով՝ ամեն դեպքում, այս որոշումը չի նշանակում, որ Արմեն Աշոտյանն ուր ցանկանա, կարող է գնալ։Դա այդպես չէ։
«Յուրաքանչյուր անգամ հանրապետությունից դուրս գալուց առաջ պետք է ստանալ դատարանի համաձայնությունը։ Դրա ապահովման գործիքն էլ այն է, որ անձնագիրը տրվելու է, վերադարձից հետո մնալու է դատարանի տրամադրության տակ, նոր անհրաժեշտություն կլինի՝ կմիջնորդենք, կթույլատրի կամ ոչ։ Ամեն դեպքում, սա մեկ քայլ առաջ է, գնահատելի որոշում է, և այսօրվա նիստը համարում ենք արդյունավետ»,- եզրափակեց Մելիքյանը։