Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների միջև սերտ համագործակցության շնորհիվ Վրաստանից արտաքսվել է 20 օտարերկրյա քաղաքացի։ 1TV.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Ռուսաստանի, Պակիստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Իրանի, Նիգերիայի և Թաիլանդի ընդհանուր առմամբ 20 քաղաքացի։
«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտը պատասխանատու է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա լիազորություններից մեկն է նույնականացնել Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և իրականացնել նրանց արտաքսումը Վրաստանից», – ասվում է Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։