Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սեպտեմբերի 20-ին և 21-ին Վրաստանի մայրաքաղաքում նշվել է «Թբիլիսոբան»։ Քաղաքում կազմակերպվել են տարբեր համերգային ծրագրեր, որոնց մասնակցել են նաև Ախալքալաքի պարային խմբերը և պարգևատրվել են։
Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի գյուղերում գործում են պարային ակումբներ, որոնք պարբերաբար մասնակցում են տարբեր համերգային ծրագրերի։ Այս անգամ, ախալքալաքցի պարուսույցների խմբերը ելույթ են ունեցել Թբիլիսոբայի բեմին։ Համերգային ծրագիրը տեղի է ունեցել «Մզիուրի» այգում։
«20-ին և 21-ին Թբիլիսոբա էր։ Այդ առիթով կազմակերպված էր փառատոն։ Մտածեցի լավ կլինի այս անգամ մասնակցեն գյուղական ակումբները։ 8 խումբ տարանք և շատ լավ ելույթ ունեցան, ժյուրին և փառատոնի կազմակերպիչները հավանեցին», - Jnews-ի հետ զրույցում ասել է Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը:
Նա ասել է, որ բոլոր մասնակիցները ստացել են մեդալներ, դիպլոմներ, իսկ անսամբլները պարգեւատրվել են գավաթներով։
Փառատոնի վերջում 5 պարուսույց պարգևատրվել է տարբեր տիտղոսներով։ 2 պարուսույց՝ Ասյա Մերգելյանը և Ֆլորա Մակարյանը ստացել են «Տարվա լավագույն պարուսույցի» կոչում, իսկ 3 պարուսույց՝ Շողիկ Կիրակոսյանը, Էդուարդ Ստեփանյանը և Նինա Ֆարմանյանը ստացել են «Տարվա լավագույն երիտասարդ պարուսույցի» կոչումը։