Ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
Հասարակություն
18:00 24/09/2025
Հայաստան

Ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Երևանում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։

​​​​​​​​​​Մարզերում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի և 29- ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 27-28-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, սեպտեմբերի 28-29-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder