«Ժողովուրդ». 2018-2020 թվականներին և մինչ այդ «Իրակա՞ն Հայաստանում», թե՞ «Պատմական Հայաստանում» էր ապրում Նիկոլ Փաշինյանը
Օրվա մամուլ
08:40 24/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». 2018-2020 թվականներին և մինչ այդ «Իրակա՞ն Հայաստանում», թե՞ «Պատմական Հայաստանում» էր ապրում Նիկոլ Փաշինյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ՀՀ երեք նախագահների կառավարման ժամանակաշրջանում էլ 18 տարեկան հայ զինվորը Հայաստանի ինքնիշխան սահմաններից դուրս ծառայություն է իրականացրել։ Նիկոլ Փաշինյանի ասածով ստացվում է՝ նրանք, ովքեր Արցախում են ծառայել, ահաբեկիչներ են եղել։ Սակայն հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը անմասն չի մնացել այս գործողությունից, քանի որ 2018-2020 թվականներին նա իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին, ծառայության էր ուղարկել Արցախում։

Դեռ ավելին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմին Աննա Հակոբյանը ձևավորել էր «Էրատո» ջոկատ ու մեկնել Սյունիք, Արցախ, իբրև թե հայրենի հողը պաշտպանելու։ Ի՞նչ է ստացվում. եթե Ալիևն այսօր պահանջում է Արցախյան պատերազմների բոլոր մասնակիցների նկատմամբ դատավարություն, որը նաև ակնարկվում է նախաստորագրված Խաղաղության պայմանագրի փաստաթղթի դրույթներում, ապա առաջինը պետք է դատվեն Աննա Հակոբյանն ու Աշոտ Փաշինյա՞նը՝ որպես երկրի առաջին դեմքի ընտանիքի անդամներ։ 2018-2020 թվականներին և մինչ այդ (ՀՀ երեք նախագահների կառավարման ժամանակաշրջանում) «Իրակա՞ն Հայաստանում», թե՞ «Պատմական Հայաստանում» էր ապրում Նիկոլ Փաշինյանը, դժվար է ասել, բայց, երևի թե, Արցախը դեռ Հայաստան էր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». 2018-2020 թվականներին և մինչ այդ «Իրակա՞ն Հայաստանում», թե՞ «Պատմական Հայաստանում» էր ապրում Նիկոլ Փաշինյանը