Փաշինյանը դեպքից ընդամենը ժամեր անց նախաքննության իր ցանկալի վարկածն ու ծավալն է պարտադրում իրավապահներին. Նախկին դատախազ
Իրավունք
12:36 24/09/2025
Հայաստան

Փաշինյանը դեպքից ընդամենը ժամեր անց նախաքննության իր ցանկալի վարկածն ու ծավալն է պարտադրում իրավապահներին. Նախկին դատախազ

«Փարաքար համայնքի ղեկավարի սպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հայտարարության կարևոր ենթատեքստը կարծես չնկատվեց։ Նա ասում է՝ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար և ինչու չեն կատարվել»,-գրել է Երևան քաղաքի նախկին դատախազ, այժմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Նա մանրամասնում է.

«Այսինքն, ինչպես իր շահագրգռվածության մյուս դեպքերում՝ «Սուրմալու»-ի պայթյուն, Ազատի զինվորական կացարանի հրդեհ և այլն, Փաշինյանը հերթական անգամ, դեպքից ընդամենը ժամեր անց նախաքննության իր ցանկալի վարկածն ու ծավալն է պարտադրում իրավապահ մարմիններին՝ ակնարկելով, որ երեկվա սպանությունը կատարվել է վրեժի շարժառիթով և փոխկապակցված է սույն թվականի փետրվարի 5-ին նույն համայնքում՝ ՔՊ-ական պաշտոնյայի բակում կատարված սպանության հետ։ Նշվածից հիմնավոր կասկած է ձևավորվում, որ սպանության այս դեպքը ևս արժանանալու է հիշատակված մյուս հանցագործությունների քննության «ճակատագրին»»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder