Ախալքալաքցի պարուսույցները Թբիլիսիում պարգևատրվել են
Մշակույթ
17:33 24/09/2025
Տարածաշրջան

Ախալքալաքցի պարուսույցները Թբիլիսիում պարգևատրվել են

Սեպտեմբերի 20-ին և 21-ին Վրաստանի մայրաքաղաքում նշվել է «Թբիլիսոբան»։ Քաղաքում կազմակերպվել են տարբեր համերգային ծրագրեր, որոնց մասնակցել են նաև Ախալքալաքի պարային խմբերը և պարգևատրվել են։

Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի գյուղերում գործում են պարային ակումբներ, որոնք պարբերաբար մասնակցում են տարբեր համերգային ծրագրերի։ Այս անգամ, ախալքալաքցի պարուսույցների խմբերը ելույթ են ունեցել Թբիլիսոբայի բեմին։ Համերգային ծրագիրը տեղի է ունեցել «Մզիուրի» այգում։

«20-ին և 21-ին Թբիլիսոբա էր։ Այդ առիթով կազմակերպված էր փառատոն։ Մտածեցի լավ կլինի այս անգամ մասնակցեն գյուղական ակումբները։ 8 խումբ տարանք և շատ լավ ելույթ ունեցան, ժյուրին  և փառատոնի կազմակերպիչները հավանեցին»,  - Jnews-ի հետ զրույցում ասել է Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը:

Նա ասել է, որ բոլոր մասնակիցները ստացել են մեդալներ, դիպլոմներ, իսկ անսամբլները պարգեւատրվել են գավաթներով։

Փառատոնի վերջում 5 պարուսույց պարգևատրվել է տարբեր տիտղոսներով։ 2 պարուսույց՝ Ասյա Մերգելյանը և Ֆլորա Մակարյանը ստացել են «Տարվա լավագույն պարուսույցի» կոչում,  իսկ 3 պարուսույց՝ Շողիկ Կիրակոսյանը, Էդուարդ Ստեփանյանը և Նինա Ֆարմանյանը ստացել են  «Տարվա լավագույն երիտասարդ պարուսույցի» կոչումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ախալքալաքցի պարուսույցները Թբիլիսիում պարգևատրվել են