Սպանության եղանակն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ողջ ցինիզմը. Գրիգորյանին գնդակահարել են իր տան բակում. Իրավապաշտպան
Քաղաքական
09:31 24/09/2025
Հայաստան

Սպանության եղանակն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ողջ ցինիզմը. Գրիգորյանին գնդակահարել են իր տան բակում. Իրավապաշտպան

«Ցնցված եմ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դաժան սպանության բոթից»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա ընդգծում է.

«Սպանության եղանակն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ողջ ցինիզմը. հանցագործ(ներ)ը Գրիգորյանին գնդակահարել են իր տան բակում՝ կեսգիշերին։

Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։ Այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը։

Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին»։

Հիշեցնենք, անցած կեսգիշերին մոտ՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Դրանց հետևանքով  կա 2 զոհ, 1 վիրավոր։ 

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպանության եղանակն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ողջ ցինիզմը. Գրիգորյանին գնդակահարել են իր տան բակում. Իրավապաշտպան