Մակրոնը երբեմն իրեն լավ է զգում. Էրդողանի կատակը հայտնվել է ուշադրության կենտրոնում
Քաղաքական
12:28 25/09/2025
Աշխարհ

Մակրոնը երբեմն իրեն լավ է զգում. Էրդողանի կատակը հայտնվել է ուշադրության կենտրոնում

ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Լրագրող Ռագիպ Սոյլուն X-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Մակրոնին ողջունելուց հետո Էրդողանը հարցնում է՝ ինչպե՞ս ես։

«Լավ»,-պատասխանում է Մակրոնը։

«Պարզվում է՝ լինում է ժամանակ, որ նա լավ է»,-արձագանքում է Էրդողանը։

Սա Էրդողանի առաջին կատակը չէ Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ։ Նախկինում թուրք առաջնորդն առաջարկել էր իր գործընկերոջը Ֆրանսիան ընդգրկել Թուրքական պետությունների կազմակերպության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մակրոնը երբեմն իրեն լավ է զգում. Էրդողանի կատակը հայտնվել է ուշադրության կենտրոնում