«Երանի մենք այս ցավը տեսած չլինեինք». 219 զnh, 22 անհետ կորած, 300 վիրավոր՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից
Հասարակություն
14:07 25/09/2025
Հայաստան

«Երանի մենք այս ցավը տեսած չլինեինք». 219 զnh, 22 անհետ կորած, 300 վիրավոր՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից

2023թ. սեպտեմբերի 25-ին, բռնի տեղահանության օրերին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ խոշոր պայթյուն: Փրկություն որոնող հարյուրավոր մարդիկ մի ակնթարթում հայտնվեցին կրակի ու մահվան մեջ: Զոհվեց 219 մարդ, նրանց թվում՝ կանայք ու երեխաներ։ Վիրավորվեց ավելի քան 300-ը։ 22 հոգու ճակատագիր մինչ օրս մնում է անհայտ:

«Երանի մենք այս ցավը տեսած չլինեինք։ Անբացատրելի է այդ ցավը։ Սիրտդ տրաքում է»։ 

Տեսանյութը՝ Արցախի հեռուստաընկերությունից

2023 թվականի սեպտեմբերի 25-ի երեկոյան, մինչ թշնամու գործողություններից հետո արցախցիները փորձում էին մի կերպ հասնել Հայաստան, տեղի ունեցավ հաջորդ ողբերգությունը՝  ուժեղ պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Արցախից մեկնել Հայաստան։  Պայթյունից հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Նա նշել էր, որ մարդկանց կյանքեր փրկելու համար անհրաժեշտ է, որ սանիտարական ավիացիան շատ շտապ վայրէջք կատարի Ստեփանակերտում։

ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 26-ի առավոտյան հայտնել էր, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Երանի մենք այս ցավը տեսած չլինեինք». 219 զnh, 22 անհետ կորած, 300 վիրավոր՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից