Թբիլիսիի «Holiday Inn» հյուրանոցում կրшկոցների պատճառները ներկայացրել է ՆԳՆ-ն
Իրավունք
17:40 25/09/2025
Տարածաշրջան

Թբիլիսիի «Holiday Inn» հյուրանոցում կրшկոցների պատճառները ներկայացրել է ՆԳՆ-ն

Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել «Holiday Inn» հյուրանոցում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ

Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ տղամարդը փակվել է հյուրանոցի համարներից մեկում և սպառնացել է սպանել անձնակազմին։

«Ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության կառավարման կենտրոնը (112) ստացել է հաղորդագրություն Թբիլիսիի «Holiday Inn» հյուրանոցի համարից ենթադրաբար լսված կրակոցի մասին։

Հաղորդագրությունը ստանալուց հետո Ներքին գործերի նախարարության աշխատակիցները անմիջապես արձագանքել են, և համապատասխան ստորաբաժանումները, այդ թվում՝ պարեկային ոստիկանությունը, քրեական ոստիկանությունը և հատուկ նշանակության վարչությունը, արագ ժամանել են դեպքի վայր։

Ժամանելուն պես պարզվել է, որ մի տղամարդ փակվել է հյուրանոցի համարներից մեկում և սպառնում է սպանել անձնակազմին։ Տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում իրավապահ մարմինների կողմից։

Հետաքննություն է տարվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ և 151-րդ հոդվածներով (հրազենի անօրինական ձեռքբերում, պահպանում և կրում, ինչպես նաև սպառնալիքներ)»,-«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ նշվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder