Թուրքիան Լիտվա է ուղարկել AWACS համակարգով ռազմական ժամանակակից ինքնաթիռ. Bloomberg
Քաղաքական
13:19 25/09/2025
Տարածաշրջան

Թուրքիան Լիտվա է ուղարկել AWACS համակարգով ռազմական ժամանակակից ինքնաթիռ. Bloomberg

Թուրքիան ժամանակավորապես Լիտվայում տեղակայել է օդային վաղ նախազգուշացման և կառավարման համակարգով (AWACS) ինքնաթիռ։ Այն, ի թիվս այլ բաների, կարող է հայտնաբերել ցածր բարձրության վրա թռչող անօդաչու թռչող սարքեր, որոնք ցամաքային ռադարները չեն նկատում։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով թուրք պաշտոնյաներին։

«Թուրքիան Լիտվա է տեղակայել ժամանակակից ինքնաթիռ՝ օդային վաղ նախազգուշացման և կառավարման ռադարով։ Ինքնաթիռը կարող է հայտնաբերել ցածր բարձրության վրա թռչող անօդաչու թռչող սարքեր և այլ օբյեկտներ, որոնք ցամաքային ռադարները չեն նկատում... Առաքելությունը կշարունակվի մինչև հինգշաբթի»,-հաղորդում է գործակալությունը։

Գործակալության աղբյուրները հավելել են, որ ժամանակավոր տեղակայումը իրականացվում է ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ համագործակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder