«Հրապարակ». Կառավարություն չձևավորելու 3 տարբերակ է դիտարկվում
Օրվա մամուլ
08:13 25/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Կառավարություն չձևավորելու 3 տարբերակ է դիտարկվում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը երեկվա նիստում որոշել է հրաժարվել ընտրական համակարգի ամենաքննադատված դրույթից՝ եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձևավորվում կայուն մեծամասնություն, քաղաքական ուժերն էլ կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության չեն գալիս, անցկացվում է 2-րդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացած 2 ուժերը։ Շուտով իշխանությունը կթմբկահարի սա՝ պատմական որոշում համարելով, քանի որ դրա էությունն այն էր, որ պետք է պարտադիր կայուն մեծամասնություն ձևավորվի: Դրույթը հանվում է, բայց պարզ չէ, թե ինչով է փոխարինվելու։

Բանն այն է, որ կառավարություն չձևավորելու 3 տարբերակ է դիտարկվում. ՀՀ նախագահին տալ լիազորություն` «փոքրամասնության կառավարություն ձևավորելու», լուծարել խորհրդարանը և ամենաշատ թվով պատգամավորական խմբին տալ հնարավորություն՝ վարչապետ առաջարկելու: Չնայած Փաշինյանը չունի ռեյտինգ, բայց ադմինիստրատիվ ռեսուրսով կարող է լինել առաջատարը։

2-րդ տարբերակը՝ կիրառել Երևանի քաղաքապետի ընտրության մոդելը` վարչապետ է դառնում առավել շատ ձայն ստացած ուժի ներկայացուցիչը, այս դեպքում էլ կունենանք փոքրամասնության կառավարություն:

Փոքրիշատե ոչ իշխանահաճոն 3-րդն է, որը բացառում է փոքրամասնության կառավարությունը, ըստ այդմ՝ ԱԺ-ն իրավունքի ուժով կարձակվի այնքան ժամանակ, քանի դեռ որևէ ուժ չի ստանա մեծամասնություն կամ չի կազմի կոալիցիա։ Սա էլ է վտանգներ պարունակում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder