Մարմարիկում 66-ամյա կինը կանեփ է աճեցրել
Իրավունք
17:17 25/09/2025
Հայաստան

Մարմարիկում 66-ամյա կինը կանեփ է աճեցրել

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարիկ գյուղի բնակիչ 66-ամյա մի կին կանեփ է աճեցնում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ պատշգամբում՝ 3,5 կիլոգրամից ավելի կանեփի չորացրած զանգված: Կատարվում է նախաքննություն։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder