«Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ արվեն, եթե ոչ` ՆԳ նախարարը
Իրավունք
08:17 25/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ արվեն, եթե ոչ` ՆԳ նախարարը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Փարաքարի համայնքապետի սպանությունից ժամեր անց Փաշինյանը դատապարտեց կատարվածը և գրեց, որ կվերլուծեն ու կգտնեն, թե ում բացթողումն է, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը ՆԳՆ-ում դեռ խորհրդակցություն չէր հրավիրվել, չէր քննարկվել պատահարը։ Ի դեպ, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանը մոտ 20 օր առաջ է նշանակվել, և համակարգում չեն կարծում, թե նա պետք է պատասխանատվություն կրի։ Իսկ իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ արվեն, եթե ոչ` ՆԳ նախարարը:

Էջմիածինը մշտապես խնդրահարույց շրջան է՝ թե՛ կլանային բախումների տեսանկյունից, թե՛ ապօրինի զենքի շրջանառության, ուստի սա պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք է։ Ոմանք կարծում են, որ Փաշինյանը պետք է վայրկյան առաջ հասնի սպանության բացահայտմանը, քանի որ դա սովորական սպանություն չէ, «քիլլեր» է գործել, ինչը նշանակում է, որ նախապես ծրագրված հանցագործություն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder