Ֆրանսիական դատարանը Նիկոլա Սարկոզիին հանցավոր համագործակցության գործով մեղավոր է ճանաչել
Իրավունք
13:52 25/09/2025
Աշխարհ

Ֆրանսիական դատարանը Նիկոլա Սարկոզիին հանցավոր համագործակցության գործով մեղավոր է ճանաչել

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել հանցավոր համագործակցության մեջ՝ կապված նրա 2007 թվականի նախընտրական քարոզարշավի Լիբիայի կողմից ֆինանսավորման հետ։ Այս մասին  հաղորդում է France 24-ը։

Սարկոզին մեղավոր է ճանաչվել Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիից անօրինական կերպով քարոզարշավի ֆինանսավորում ստանալու մեջ։

Մեղադրողները պնդում են, որ Սարկոզին 2005 թվականին համաձայնության է եկել Քադաֆիի հետ՝ միջազգային աջակցության դիմաց իր քարոզարշավի ֆինանսավորումն ապահովելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder