Վրաստանի Գերագույն դատարանում տարհանում է հայտարարվել՝ ռումբի առկայության ահազանգի պատճառով
Իրավունք
18:11 25/09/2025
Տարածաշրջան

Վրաստանի Գերագույն դատարանում տարհանում է հայտարարվել՝ ռումբի առկայության ահազանգի պատճառով

Վրաստանի Գերագույն դատարանում տարհանում է հայտարարվել։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ դատարանի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել։

Պետական ​​անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը գործում է ըստ կանոնակարգի։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ երեկ տարհանում էր հայտարարվել նաև Թբիլիսիի քաղաքային դատարանում` կրկին ռումբի վերաբերյալ ահազանգի պատճառով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder