Փաշինյանը մեկնել է Մոսկվա
Քաղաքական
10:07 25/09/2025
Հայաստան

Փաշինյանը մեկնել է Մոսկվա

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:

Համաժողովին ընդառաջ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին ելույթ կունենա Ատոմային էներգիայի համաշխարհային ֆորումում, որը նվիրված է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին։

 Մոսկվայում կայանալիք ֆորումին կմասնակցեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի, Ուզբեկստանի , Եգիպտոսի, Նիգերի ներկայացուցիչներ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և մի շարք մասնագիտացված կազմակերպությունների անդամներ։ Ֆորումից հետո Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա մի շարք արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող  Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder