Ապօրինի ջրառ՝ ավտոլվացման կետում
Իրավունք
13:30 25/09/2025
Հայաստան

Ապօրինի ջրառ՝ ավտոլվացման կետում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալված հատվածում գործող ավտոլվացման կետում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։  

տեսչական մարմնից հայտնում են, որ վարձակալ Ա.Մ.-ն խախտելով բնապահպանական օրենսդրության պահանջները՝ իրեն պատկանող ավտոլվացման կետում առանց համապատասխան թույլտվության ապօրինի խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1.000.000դր. չափով:

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder