Փարիզի դատարանը Սարկոզիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
Իրավունք
15:59 25/09/2025
Աշխարհ

Փարիզի դատարանը Սարկոզիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ 2007 թվականի նախընտրական քարոզարշավին լիբիական ֆինանսավորում ստանալու համար։ Դատական ակտի մասին հինգշաբթի օրը հաղորդել է BFMTV-ն։

Դատարանը նախորդիվ նախկին նախագահին մեղավոր էր ճանաչել դավադրության մեջ, սակայն արդարացրել էր նրան պետական ​​միջոցների հափշտակությունը թաքցնելու և պասիվ կոռուպցիայի մեղադրանքներով։

«Նիկոլա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման»,-«ՌԻԱ նովոստի»-ին հայտնում է, որ այդ մասին  նշվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder