Պուտինը Մոսկվայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ
Քաղաքական
16:08 25/09/2025
Աշխարհ

Պուտինը Մոսկվայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ, ով մասնակցելու է Մոսկվայում կայանալիք կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Այս մասին հայտնում է ВГТРК-ը։ 

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը հինգշաբթի օրը Կրեմլում կանցկացնի երկկողմ միջազգային հանդիպումներ:

«Երկկողմ հանդիպումներ՝ Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի հետ», -Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
 Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:


 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուտինը Մոսկվայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ