Թրամփը կարծում է, որ կարող էր մաhանալ ՄԱԿ-ում գտնվելու ժամանակ
Քաղաքական
11:12 25/09/2025
Աշխարհ

Թրամփը կարծում է, որ կարող էր մաhանալ ՄԱԿ-ում գտնվելու ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելուց հետո երեք բողոք է ներկայացրել։ Նա դրանք ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում։

Թրամփը հայտնել է ՄԱԿ-ի շենքում իր գտնվելու ընթացքում «եռակի սաբոտաժի» մասին։ ԱՄՆ 47-րդ նախագահին զայրացրել է կանգ շարժասանդուղքից, որը կանգ է առել բարձրանալու ճանապարհին, Գլխավոր ասամբլեայի ամբիոնից իր ելույթի ժամանակ անսարք հեռահուշարարը և խնդիրներով միկրոֆոնը։

Նա իր բողոքների մասին վրդովված գրառում է արել նաև TruthSocial սոցիալական ցանցում։ Թրամփի խոսքով, շարժասանդուղքի կանգ առնելը  վտանգի է ենթարկել իր և կնոջ կյանքը։

«Զարմանալի է, որ Մելանյան և ես չընկանք շարժասանդուղքի սուր մետաղական աստիճանների վրա։ Հետևանքները կարող էին աղետալի լինել», - գրել է Թրամփը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը կարծում է, որ կարող էր մաhանալ ՄԱԿ-ում գտնվելու ժամանակ