Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան պարտվել է ԵՄ-ին «Դյոներ քյաբաբ»-ի բաղադրատոմսի իրավունքի միաջազգային հայցում
Թուրքիայի և ԵՄ-ի միջև «Դյոներ քյաբաբ»-ի բաղադրատոմսի շուրջ երկարատև վեճն ավարտվել է: Դոներ արտադրողների միջազգային ասոցիացիան՝ Udofed-ը, հրաժարվել է ուտեստը որոշակի երկրին պատկանող ավանդական ուտեստների ԵՄ ցանկում ներառելու իր պահանջից։ Այդ մասին հաղորդում է Bild-ը: Երեքուկես տարի առաջ ներկայացված այս հայցով պահանջում էր, որ «Դյոներ» կոչվող ուտեստը պատրաստվի որոշակի բաղադրատոմսով:
Արդյունքում, ԵՄ-ում «Դյոները» այժմ կարող է շարունակվել պատրաստվել այնպես, ինչպես սովոր են տեղական սպառողները:
Եթե Թուրքիան հաղթեր, Գերմանիայում «Դյոներ քյաբաբի» բաղադրիչները, ինչպիսիք են հորթի կամ հնդկահավի միսը, կարգելվեին: Թուրքական բաղադրատոմսի համաձայն՝ դյոները պատրաստվում է միայն վեց ամսից բարձր տավարի կամ ոչխարի մսից: Գերմանիայի շուկայում կմնար միայն հավի «Դյոները»:
Թույլատրված մարինադի բաղադրիչները, մսի կտորների հաստությունը և մարինացման ժամանակը նույնպես խստորեն կարգավորվելու էին: Բանջարեղենային դյոները՝ բուսակերների համար տարբերակը, նույնպես գոյություն չէր ունենա թուրքական չափանիշներով: Հետևաբար, փորձագետները գնահատում են, որ «Դյոներ» ռեստորանների 80-90%-ը ստիպված կլինի վերանվանել իրենց ուտեստները:
«Դոյչե վելե»-ն հայտնում է, որ նկարում՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն է, ով 2024 թվականի ապրիլի 22-ին «Դյոների» համար միս է կտրատում Ստամբուլում։