2 տարի է անցել Ստեփանակերտում վառելիքի պահեստը պայթեցից, հիմնական հարցերի պատասխանը չկա` ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ո՞վ/ովքե՞ր են պատասխան տալու
Քաղաքական
09:52 25/09/2025
Հայաստան

2 տարի է անցել Ստեփանակերտում վառելիքի պահեստը պայթեցից, հիմնական հարցերի պատասխանը չկա` ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ո՞վ/ովքե՞ր են պատասխան տալու

2 տարի առաջ այս օրը, Արցախի դեմ ադրբեջանական հարձակման ու բռնի տեղահանման օրերին, ևս մեկ ողբերգություն արձանագրվեց` ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 200-ից ավելի մարդ մահացավ, շուրջ 2 տասնյակը մինչև հիմա անհետ կորած են համարվում: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է, որ այս պայթյունի հետ կապված տարբեր վարկածներ շրջանառվեցին` ադրբեջանական հարվածից, ահաբեկչությունից մինչև անվտանգության կանոնների խախտում, սակայն մինչ այժմ այս թեմայի հետ կապված որևէ պարզաբանում, հստակեցում, առավել ևս` պատասխանատուների շրջանակ չկա:

«Նախադեպը չունեցող ողբերգություն է տեղի ունեցել, հարյուրավոր մարդիկ են զոհվել, սակայն քննությունը մինչև հիմա արդյունք չի տվել և հիմնական հարցերի պատասխանը չկա` ի՞նչ է տեղի ունեցել իրականում և ո՞վ/ովքե՞ր են սրա համար պատասխան տալու:

Մինչև հիմա լուռ է ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Կամո Վարդանյանը և մինչ օրս որևէ հրապարակային խոսք չի հնչեցրել 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների, արցախցիների բռնի տեղահանության և ՊԲ ենթակայությամբ օբյեկտի պայթյունի ու հարյուրավոր զոհերի մասին»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2 տարի է անցել Ստեփանակերտում վառելիքի պահեստը պայթեցից, հիմնական հարցերի պատասխանը չկա` ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ո՞վ/ովքե՞ր են պատասխան տալու