«Հայրենիքի գnղ»... Սա է դաջվելու Նիկոլ Փաշինյանի ճակատին և գերեզմшնին, եթե ունենա. Ղազարյան
Քաղաքական
15:29 26/09/2025
Հայաստան

«Հայրենիքի գnղ»... Սա է դաջվելու Նիկոլ Փաշինյանի ճակատին և գերեզմшնին, եթե ունենա. Ղազարյան

«Հայրենիքի գող... Սա է դաջվելու Նիկոլ Փաշինյանի ճակատին և գերեզմանին, եթե նա ունենա այդ գերեզմանը»,- ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը հայտարարեց «Արթուն ենք» նախաձեռնության համահիմնադիր Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ «հայրենիքի գող» հանցանքի այս տեսակը նկարագրված չէ ՀՀ Քրեական օրենսգրքում, քանի որ հայ ժողովրդի պատմության մեջ չի եղել դեռևս մեկը, որ  գողանա ժողովրդից իր հայրենիքը։

«Ոչ մի իրավաբանի, տեսաբանի, մտքով չի անցել՝ ինչ հանցանք է սա, ինչպես նկարագրել, ինչ պատիժ կարելի է  սահմանել դրա համար։ «Հայրենիքի գող» հանցանքի այս տեսակը չկա աշխարհի ոչ մի քրեական օրենսգրքում, որովհետև աշխարհի պատմության   մեջ չի գտնվել մեկը, որ գողանա իր ժողովրդից իր հայրենքը և դաժան պտժի չարժանանա Աստծո կամ դատարանի կողմից կարճ ժամանակահատվածում»։

Ղազարյանն ընգդծեց, որ Հայաստանի դեպքը ցավալիորեն այլ է. ««Հայրենիքի գողը» ողջ է, առողջ է, շարունակում է ոչ միայն իշխել, այլ գողանալ մեր զավակների կյանքը, հայրենքի մնացորդային հատվածները, որոնք մազապուրծ են եղել նրա կեղտոտ, արյունոտ ճիրաններից»։

Է. Ղազարյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հայրենիքի գnղ»... Սա է դաջվելու Նիկոլ Փաշինյանի ճակատին և գերեզմшնին, եթե ունենա. Ղազարյան