Փաշինյանը Մոսկվայից մեկնել է ԱՄՆ
Քաղաքական
13:08 26/09/2025
Հայաստան

Փաշինյանը Մոսկվայից մեկնել է ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։

Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նախօրեին աշխատանքային այցով Մոսկվայում էր։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը Մոսկվայից մեկնել է ԱՄՆ