Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ լսումները լուրջ խթան կարող են հանդիսանել, որ հակաիշխանական ուժերը վեր կանգնեն ամբիցիաներից ու ռեսուրսները մեկտեղեն. Գասպարյան
«Խորհրդարանական լսումները և թեմայի վերաբերյալ իրազեկման բարձրացումն առաջնային ու առաջնահերթ հրամանայական են հանրությանը տեղեկացնելու ոչ թե ինչ խնդիրի մեջ ենք, կամ ինչպես այս չարիքից վայրկյան առաջ ձերբազատվենք, այլ կարևոր է մեխանիզմները ճշգրտելու առումով»,- նախքան ԱԺ նիստերի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը՝ լրագրողներին ասաց քաղաքագետ, արևելագետ, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը։
Ըստ նրա, նման լսումները խորհրդարանական նախատեսված ընտրություններից մոտ 9 ամիս առաջ նշանակելը երեք առումով շատ կարևոր նշանակություն ունի՝ քարոզչական դաշտում, իրավաքաղաքական մեխանիզմների ճշգրտման առումով, մասնակից տարբեր փորձագետներ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ փորձը բերելով այստեղ, հասանելի դարձնելով քաղաքական ուժերին, գուցե կնպաստեն, որ ի վերջ խորհրդարանում երկու ընդդիմադիր գլխավոր ուժերը հանձնառություն ունենան նստելու իրար հետ, սեղանին դնելու հարցերն ու կոնկրետ օրակարգի շուրջ առաջ շարժվելու։
Ի՞նչ ակնկալիքներ ունի այս լսումներից հարցին ի պատասխան՝ քաղաքագետն ասաց. «Լուրջ խթան կարող է հանդիսանել, եթե մենք բոլորս՝ հակաիշխանական դաշտում գտնվող բոլոր ուժերս կարողանանք իրապես վեր կանգնել ամբիցիաներից, կարողանանք ռեսուրսները մեկտեղել, դաշինք կնքել սեփական ամբիցիաների հետ»։
Հարցին՝ երեկ հայտարարել էր, որ մուտք է գործում քաղաքականություն, նոր ուժ է ձևավորո՞ւմ, թե՞ գոծրող ուժին ներկայացուցիչ է դառնալու, Ա. Գասպարյանն ասաց. «Փակագծեր չեմ բացի, առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։ Բայց շատ ավելի ակտիվ դերակատարման մասին է խոսքը։ Ես ընդամեն հայտարարել եմ, որ կուսակցության չեմ ստեղծելու, ձևաչափի ու մնացածի մասին՝ առաջաիկայում։
Ես բացառել եմ իշխանության և իշխանության արբանյակների, նրանց իշխանության բերածների հետ որևէ ձևի գործակցությունը, մնացածի հետ համագործակցությունն ակտուալ է մնում»։