Գլխավոր դատախազությունը պահանջում է Այնթափ համայնքի նախկին ղեկավարից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 13 անշարժ գույք
Իրավունք
16:41 26/09/2025
Հայաստան

Գլխավոր դատախազությունը պահանջում է Այնթափ համայնքի նախկին ղեկավարից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 13 անշարժ գույք

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Այնթափ համայնքի նախկին ղեկավար Կարեն Անդրանիկի Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝

.13 անշարժ գույք.

.5 տրանսպորտային միջոց.

.1 իրավաբանական անձում մասնակցություն.

.216 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder