Այսօր Շրջակա միջավայրի առողջության համաշխարհային օրն է
Հասարակություն
19:14 26/09/2025
Հայաստան

Այսօր Շրջակա միջավայրի առողջության համաշխարհային օրն է

Այսօր Շրջակա միջավայրի առողջության համաշխարհային օրն է։ Այս մասին հայտնում են ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունից։

«Այս օրը ևս մեկ անգամ առիթ է արժևորելու մարդու և բնության անքակտելի կապը։ Մաքուր օդը և ջուրը, առողջ հողը և շրջակա միջավայրը յուրաքանչյուրիս առողջության և ապահով ապագայի գրավականն են։

Պայքարելով ապօրինությունների դեմ, կանխելով հրդեհները և մեղմելով մարդու բացասական միջամտությունը՝ Էկոպարեկային ծառայությունն ամեն օր իրականացնում է իր գլխավոր խնդիրը՝ պահպանել պետական անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի բնականոն զարգացումը։ Մեր աշխատանքն ուղղված է ապահովելու առողջ և անվտանգ միջավայր ներկա և ապագա սերունդների համար»,- նշված է ծառայության էջում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder