ԱԺ դիմաց այս պահին մեծ էկրան է տեղադրվում
Քաղաքական
09:41 26/09/2025
Հայաստան

ԱԺ դիմաց այս պահին մեծ էկրան է տեղադրվում

ԱԺ դիմաց այս պահին մեծ էկրան է տեղադրվում։ Հավաքի մասնակիցներն օնլայն հետևելու են վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով ԱԺ լսումներին։ 

«Արթուն ենք» նախաձեռնության համահիմնադիր Նարեկ Մալյանը, որն այս պահին արդեն ԱԺ շենքի դիմաց է, հիշեցրեց՝ հավաքը քաղաքապետարանի կողմից արտոնված է։ Թույլատրել են նաև էկրանի տեղադրումը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության  նախագիծը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ դիմաց այս պահին մեծ էկրան է տեղադրվում