Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ. «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսակցել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
Քաղաքական
22:25 26/09/2025
Հայաստան

Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ. «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսակցել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է, որ ՔԿՀ-ում հանդիպել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

«Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ: Մեզ պատմեց իր հոգևոր ծառայությունից ուշագրավ դրվագներ: Երկու ժամ տևած տեսակցությունն անցավ ակնթարթի պես:

Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին:

Տոկուն, ժուժկալ, ազնվական. այսպիսի հատկանիշներով կարելի է բնորոշել նրան:

Գտնվելով անազատության մեջ՝ Սրբազանն իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը՝ հատկապես հայկական և արտասահմանյան գրականությանը:

Բոլոր իշխանությունների օրոք՝ սկսած խորհրդայինից, Միքայել Աջապահյանը աչքի է ընկել իր սուր քննադատություններով: Հատկանշական է, որ ճաղերի ետևում հայտնվեց իրեն «ժողբաստիոն» հռչակած այս իշխանության օրոք և հրահանգով:

Ցավոք, փակ են տեսակցությունները Բագրատ Սրբազանի պարագայում:

Մի բանում վստահ ենք. անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին: Մեր երկու Սրբազանները խղճի և հավատի բանտարկյալներ են:

«Ասացեք արդարին, թե իր համար լավ է լինելու, քանի որ իր գործերի պտուղն է ուտելու»

(Եսայի 3:10)

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ. «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսակցել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին