Սուրենյանց. Եթե խորհրդարանական մոդել լինեինք, ուսապարկերի խմբակցությունը պետք է նախաձեռներ Փաշինյանի պաշտոնանկությունը
Քաղաքական
15:57 26/09/2025
Հայաստան

Սուրենյանց. Եթե խորհրդարանական մոդել լինեինք, ուսապարկերի խմբակցությունը պետք է նախաձեռներ Փաշինյանի պաշտոնանկությունը

Նիկոլ Փաշինյանն անցած տարիներին առաջին հերթին վնաս է հասցրել այն արժեքին, ինը համարում է իր համար բրենդ՝ դեմոկրատիային։ ԱԺ-ում լսումների ժամանակ նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Դեմոկրատիան միայն ընտրությունները չեն։ Երկու կարևոր բաղադրիչներ հիմնահատակ կործանվել են, հետևաբար Հայաստանում դեմոկրատիայի մասին խոսք լինել չի կարող։ Այստեղ չի գործում պատասխանատվության ինստիտուտը, հակառակ պարագայում 2021 թ. Նիկոլ Փաշինյանի մտքով անգամ չպետք է անցներ առաջադրվել որպես կառավարող կուսակցության առաջին համար կամ վարչապետի թեկնածու»,-ասաց քաղաքագետը։

Նա ընդգծեց՝ Հայաստանում չի գործում նաև հաշվետվողականության ինստիտուտը։

«Քաղաքական պատասխանատվության ինստիտուտը ենթադրում էր՝ այն կառավարությունը, որ ձախողել է իր ծրագիրը պետք է անմիջապես պաշտոնանկ արվեր։ Եթե խորհրդարանական մոդել լինեինք, ուսապարկերի խմբակցությունը ինքը դա պետք է նախաձեռներ, որպեսզի իր վարկանիշը չտուժեր։ Բայց մենք հեռու ենք այդ իրավիճակից, հետևաբար խորհրդարանն է Նիկոլ Փաշինյանի գրպանում, և որևէ արժեք չունի՝ կառավարությունը ծրագիրը կատարե՞լ է, թե՞ ոչ »,-ասաց քաղաքագետը։

Նա ընդգծեց, Հայաստանի կառավարության ծրագիրը կատարված չէ, բոլոր բարեփոխումները ձախողված են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուրենյանց. Եթե խորհրդարանական մոդել լինեինք, ուսապարկերի խմբակցությունը պետք է նախաձեռներ Փաշինյանի պաշտոնանկությունը