Հաղթականից ողբերգականի վերածված սեպտեմբեր ամիսն այս իշխանության գործունեության դեմքն է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
09:19 26/09/2025
Հայաստան

Հաղթականից ողբերգականի վերածված սեպտեմբեր ամիսն այս իշխանության գործունեության դեմքն է. Տիգրան Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հաղթականից ողբերգականի վերածված սեպտեմբեր ամիսն այս իշխանության գործունեության դեմքն է` ուրացման, պարտվողականության, թախուստի ու կեղծիքի, որը մշտապես հետապնդելու է նրան:

5 տարվա մեջ այսքան պարտություն` ռազմականից մինչև դիվանագիտական, իր տեսակի մեջ լրիվ եզակի երևույթ է, որը տրված է միայն փաշինյանական կաբինետին:

Իշխանության օրվա ագրեսիվ և կեղծարար քարոզչությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնդիր է դրված առավելագույնս «սվաղել» իրականությունը, ինչը ակնհայտորեն չի ստացվելու»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder